Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Մայիս 25,2011 00:00

Մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն հեռախոսազանգ էր ստացվել, որ նույն օրվա Երեւան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված: Ահազանգը կեղծ էր: ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակ, Երեւանի 43-ամյա բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված Հայկ Սուրիկի Վարդանյանը: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել