Ինչպես տեղեկացնում է դատախազության լրատվական բաժինը՝ քրեական գործ է հարուցվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ խոսքը երեխաների մասին է. վիրահատման ենթակա 2004թ. ծնված Գ. Մովսիսյանի փոխարեն բժիշկները վիրահատարան էին տեղափոխել վիրահատման ոչ ենթակա, 2006թ. ծնված Ն. Դարբինյանին: 4-ամյա տղայի նկատմամբ հիշյալ բժշկական կենտրոնի աշխատակիցներն անհիմն իրականացրել էին բժշկական վիրահատական միջամտություն՝ առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: Փաստի առթիվ Ոստիկանության՝ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով: