lragir.am-ի մատուցմամբ, երեկ անհայտ անձինք սպառնացել են, որ ամենաուշը վաղը առավոտյան 9-ին պիտի մտնեն անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի տարածք եւ քանդեն նրա արվեստանոցները, որտեղ գտնվում են արվեստագետի եզակի քանդակները: Չուբարյանների ընտանիքին նախապես չի զգուշացվել նրանց սեփական տարածք մտնելու եւ քանդելու աշխատանքների մասին: Բնակիչները հանկարծակիի են եկել նաեւ, քանի որ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, եւ Նալբանդյան 106-ի աշխատանքները միառժամանակ դադարեցված են: