Երեկ ժ. 13.13-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացու ահազանգի համաձայն՝ «ՎիվաՍել» ընկերության գրասենյակի շենքում (Արգիշտի 4/1) ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ եւ սակրավորներ:
Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: Շենքում ռումբ չի հայտնաբերվել: