Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ, ՄՆԱՑ՝ ԳԱՆ

Մայիս 25,2011 00:00

Ըստ edu.am-ի, Բոլոնյան գործընթացը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը համանախագահելու են Հայաստանը եւ Լեհաստանը: Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարարությունը, Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակներում, նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ: 2011թ. հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի եւ Բոլոնիայի անդամ երկրների ուսանողներին եւ քննարկել Բոլոնիայի գործընթացին առնչվող մի շարք կարեւոր հարցեր, իսկ սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով՝ նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ի թիվս Բոլոնյան գործընթացի անդամ այլ երկրների նախարարների, հրավեր-նամակներ է ուղարկել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին եւ Ադրբեջանի կրթության նախարարին՝ Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել