Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ՈՒՐԱԽ Է

Մայիս 25,2011 00:00

«Սիվիլիթաս» հիմնադրամի երեկ կազմակերպած քննարկման ժամանակ, ըստ tert.am-ի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հայտարարվելիք համաներումը կտարածվի նաեւ քաղբանտարկյալների վրա։ Չարտասանելով «քաղբանտարկյալ» բառը՝ նա նշել է. «Հույս կա, որ 2008-ի մարտից հետո ազատազրկման դատապարտված բոլոր անձինք շուտով կլինեն ազատության մեջ։ Ցանկացած մարդասիրական քայլ, որը թեթեւացնում է մարդկանց վիճակը եւ բարելավում այն, անկախ քաղաքական եւ հասարակական ենթատեքստից, դրական է»։ Հարցին, թե չի՞ վախենում, արդյոք, Անդրեասյանը, որ մարտիմեկյան իրադարձությունների մասին խոսելիս կարժանանա իր նախորդի ճակատագրին եւ իշխանությունների կողմից «ամենաանհաջող կադր» պիտակավորումը կստանա, Անդրեասյանը նշել է. «Ես որեւէ գնահատական ստանալուց չեմ վախենում, գնահատական-պիտակներից չեմ վախենում»։ Նրա խոսքով՝ այլեւս չպետք է թույլ տալ, որ մարտիմեկյան դեպքերը կրկնվեն։ Նման իրադարձությունները, ըստ օմբուդսմենի, հասարակության մեջ բեւեռացում են առաջացնում, ինչն էլ, ուզած թե չուզած, պիտակավորումներ է առաջ բերում, ինչպես եղավ իր նախորդի դեպքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել