«Ազատություն» ռ/կ-ն հղում անելով Եվրամիության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը՝ տեղեկացնում է, որ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Եվրամիության արտաքին գործերի խորհրդի երեկվա հանդիպումից հետո ասել է, որ իրենք շատ անհանգստացած են վրաստանյան իրադարձություններով եւ «շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մահացու միջադեպերով»: Հիշեցնենք, որ ուրբաթ եւ կիրակի օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանցի երկու զինվոր է սպանվել: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ եվրոչինովնիկները անհանգստության նշաններ չէին ցուցաբերում, երբ հայ զինվորներ էին սպանվում: