Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐԻ

Մայիս 25,2011 00:00

ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանի՝ ընդունվել է այս առնչությամբ արված առաջարկների գերակշիռ մասը: Եվ մասնավորապես՝ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով նախատեսվում էր, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը պատասխանատվություն է կրում իր հետ համատեղ ապրող չափահաս զավակների ու ծնողների կողմից համապատասխան հայտարարագրեր ներկայացնելու համար: Իսկ այժմ պատասխանատվություն չեն կրելու: «Մեր ժողովուրդն ունի այդ իրավունքը, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերին տեղյակ լինի, դա լինի բաց ու թափանցիկ: Ասել ու ասում եմ, որ գոնե այն պատգամավորներից եմ, որ եկամուտներիս հայտարարագիրը սպիտակ թուղթ է՝ ի տարբերություն շատ-շատերի, որոնց եկամուտների հայտարարագիրը Լենինի հատորներ են: Եվ բնականաբար, այդ ամեն ինչը մեր ժողովուրդն իրավունք ունի տեսնելու, ուսումնասիրելու եւ զգալու»,- օրինագծի առնչությամբ իր ելույթում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Չի ընդունվել հանրային ծառայողների սոցիալական ապահովության վերաբերյալ առաջարկը: Ըստ պրն Թովմասյանի՝ այն իր բովանդակությամբ ընդունելի է, բայց կապված է ֆինանսական ծախսերի հետ, ուստի չի ընդունվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել