Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՆԱԿ ՉԵՆ ԶՈՐԱԿՈՉՎԻ

Մայիս 25,2011 00:00

ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զինապարտության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս փոփոխությամբ նախատեսվում է այս տարվա զորակոչից տարկետում տրամադրել միջնակարգ հանրակրթական դպրոցներում սովորող տղաներին. «Այս տարի ունենալու ենք 18 տարին լրացած, բայց դեռեւս դպրոցում սովորող տղաներ, ինչը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգով»: Ըստ նրա՝ «Եթե առանձին դեպքում խնդիրը կարգավորվում է ՀՀ կառավարության որոշմամբ, ապա 2012թ. կունենանք 6 հազար նման դեպք, որոնք նպատակահարմար է կարգավորել օրենքով»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարց ուղղեց. «Իսկ եթե դպրոցականները Ռուսաստանում կամ այլ երկրներում են սովորում, դա ազդելո՞ւ է նրանց վրա»: Նախարարի պատասխանը բացասական էր՝ դրսում գտնվող ՀՀ քաղաքացի սովորողների վրա այս օրինագիծը չի տարածվում: «Խնդրում եմ մի հատ ուշադիր եղեք»,- առաջարկեց Հովիկ Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել