Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆԸ, UCL-Ն ԵՎ ԵՂԵՌՆԸ

Մայիս 25,2011 00:00

Երեկ Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL) հայկական ուսանողական միության նախաձեռնությամբ մի խումբ ուսանողների հետ է հանդիպել թուրք առաջատար գիտնական Ուղուր Ունգորը, որն այժմ բնակվում է Հոլանդիայում եւ աշխատում Ուտրեխտի համալսարանի պատմության ֆակուլտետում: Հանդիպումն անցկացրել է Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը: Թուրք գիտնական Ունգորն ինտենսիվորեն աշխատել է Օսմանյան կայսրության արխիվների հետ, ուսումնասիրել ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք վերաբերել են հիմնականում թուրք ազգայնականությանը, ազգային փոքրամասնությունների ոչնչացմանը եւ հատկապես հայերի բնաջնջմանը:
Ինչպես «Առավոտին» տեղեկացնում են հայկական ուսանողական միությունից, դոկտոր Ունգորը հանդիպման ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության եւ թուրքական նոր էլիտաների ձեւավորման մասին, քննարկել հայերի ցեղասպանության մեխանիզմը 1915-1918 թվականների ընթացքում, նաեւ անդրադարձել է  հայերի հարստության համակարգված առգրավմանը եւ վերաբաժանմանը: Թուրք գիտնականը հրապարակումներ ունի նաեւ Դիարբեքիրի ջարդերի մասին: Նրա վերջին աշխատություններից են «The Making of Modern Turkey: Nation and State in Eastern Anatolia, 1913-1950» եւ «Confiscation and Colonization: The Young Turk Seizure of Armenian Property» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել