Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Մայիս 25,2011 00:00

\"\"

«Ես կարող եմ միայն ողջունել ՀՀ նախագահի առաջարկած համաներումը, քանի որ այդ կալանավորներն ամենասկզբից էլ չպետք է բանտ նստեին: Եվ եթե համաներումն իրականություն դառնա, եւ այդ մարդիկ ազատ արձակվեն, ապա դա առաջընթաց քայլ կլինի»,- «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում ասել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ներկայացուցիչ Գեորգի Գոգիան: «Հայաստանի իշխանություններն, իրոք, որոշակի քայլեր են ձեռնարկում հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, սակայն  պետք է փոքր-ինչ սպասել՝ այդ քայլերի արդյունավետությունը պարզելու համար: ՀՀ նախագահը հրահանգ է տվել իրավապահ մարմիններին նոր թափով հետաքննել 2008թ. մարտի 1-ի գործը: Կարծում եմ, որ դա արդեն նշանակում է, որ նախկին հետաքննությունը մանրազնին չի եղել, որ հասարակական վստահություն չի եղել հետաքննության արդյունքների վերաբերյալ: Այդ պատճառով մենք դեռ պետք է սպասենք նոր հետաքննության արդյունքներին, եւ շատ կարեւոր է, որպեսզի թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը ներգրավվեն այդ գործընթացին: Human Rights Watch-ը հանդես է եկել 2008թ. մարտյան իրադարձությունների վերաբերյալ հատուկ զեկույցով, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ նոր հետաքննության արդյունքներում տեղ գտնեն նաեւ մեր կազմակերպության զեկույցում առկա հարցերի պատասխանները, եւ որ իրավախախտումներում մեղավոր կոնկրետ անձինք պատասխանատվություն կրեն»,- նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել