Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բեթմենի «վերածնունդը»

Մայիս 24,2011 00:00

\"\"ԱՄՆ-ում սկսվել են նոր «Բեթմեն» ֆիլմի նկարահանումները: «Խավարի արքայի վերածնունդը» (The Dark Knight Rises) անունը կրող ֆիլմի սյուժեն դեռեւս գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ Բեթմենը ստիպված է կռվել Բեյմենի հետ, ով գերբնական ուժ ու նաեւ հարմարվողականություն ներարկող փորձնական դեղի զոհ է: Տարբերակներից մեկում թռչող մարդ-մուկ Բեյնը կոտրում է Բրյուս Ուեյնի մեջքը՝ դարձնելով գլխավոր հերոսին հաշմանդամ: Բացի այդ, ըստ «Deadline»-ի՝ նոր ֆիլմում կլինի մի նոր կերպար՝ կին-կատուն:
Ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Պիթսբուրգում: Այս տարբերակի ռեժիսորը կրկին Քրիստոֆեր Նոլանն է, իսկ գլխավոր դերակատարումը հանձնված է Քրիստիան Բեյլին, ով «Օսկար 2011»-ին մրցանակ էր ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերակատարում» անվանակարգում՝ «Մարտիկը» ֆիլմում խաղացած դերի համար:
Բեյնի դերում հանդես կգա Թոմ Հարդին, կին-կատուն՝ Էնն Հեթեուեյնն է: Բացի այդ, նոր ժապավենում նորից կտեսնենք Մայքլ Քեյնին, Գարի Օլդմանին եւ Մորգան Ֆրիմանին: Նախատեսվում է ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնել 2012թ. հունիսին:
«Խավարի արքայի վերածնունդը» կդառնա 3-րդ ու վերջին ֆիլմը Բեթմենի մասին, որ կնկարահանվի Քրիստոֆեր Նոլանի կողմից: «Warner Bros» ընկերությունը կշարունակի իր վրա կրել բոլոր պարտավորություններն ու արտոնությունները (հիշեցնենք, որ նախորդ 2 ֆիլմերը 1,3 միլիարդ դոլարի եկամուտ են բերել ստեղծողներին):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել