Լրահոս
Օրվա լրահոսը

«Playboy»-ը՝ ինտերնետում

Մայիս 24,2011 00:00

«Playboy Enterprises» ընկերությունը, որը հրատարակում է «Playboy» հանրահայտ ամսագիրը, հայտարարել  իր նոր օնլայն ծառայության՝ «i.Playboy.com»-ի գործարկման մասին: Կայքում տեղադրվելու է ամսագրի ամբողջական արխիվը՝ սկսած առաջին համարից:
Ծառայությունն առավելապես հարմարեցված է «iPad»-ների համար ու վճարովի է: Օգտագործողները կկարողանան օգտվել արխիվից՝ ամսական վճարելով 8, իսկ տարեկան՝ 60 դոլար:
Նշվում է, որ «i.Playboy.com»-ի բաժանորդները կկարողանան դիտել ամսագրի ավելի քան 130 000 էջ: Հունիսին նախատեսվում է կայքում տեղադրել բացառիկ հոլովակներ ու բովանդակության ընտրությունը հեշտացնող ուղեցույց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել