IBF- ի վարկածով միջմայրցամաքային չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, որ, պարզվում է, մեկ շաբաթ Հայաստանում էր, մեկնելու նախօրեին ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ֆիզիկապես հանգստանալ չի հասցրել, սակայն հոգեպես շատ բավարարված է: Նրա խոսքերով, ամենից շատ կարոտել էր ցոգոլը: «Մեկնում եմ, բայց մտադիր եմ ամռանն այստեղ հանգստանալ: Առաջիկա գոտեմարտս օգոստոսին է, սակայն մրցակցիս անունը դեռ հայտնի չէ: Գիտեմ, որ հաղթողը պայքարելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար», – ասել է Մուրադը:
Կարոն թեեւ Սյուզի Կենտիկյանի հետ ընկերություն է անում, սակայն կանանց բռնցքամարտը չի ընդունում եւ, ընդհանրապես, անձնական կյանքում իր կողքին կին բռնցքամարտիկ չի պատկերացնում: