Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆՆԻ ԳՐԱՆ ՊՐԻՆ՝ ԹՈՒՐՔԻՆ

Մայիս 24,2011 00:00

Կաննի փառատոնի «Ոսկե արմավենին» ստացել է ամերիկացի ռեժիսոր Թերենս Մալիկը՝  «Կյանքի ծառ» ֆիլմի համար, որտեղ նկարահանվել են Շոն Պենն ու Բրեդ Փիթը:  Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 22-ի երեկոյան: News.am-ի մատուցմամբ, փառատոնի գրան պրին բաժանեցին թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը՝ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի եւ Դարդեն եղբայրները՝ «Հեծանվով տղան» նկարի համար: Լավագույն կանացի դերի համար մրցանակը շնորհվեց Կիրստեն Դանստին, ով նկարահանվել էր սկանդինավցի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելամաղձություն» ֆիլմում:  Լավագույն տղամարդու դերը, ըստ քննադատների, խաղացել է Ժան Դյուժարդանը՝ Միշել Խազանավիչուսի  «Արտիստ» ֆիլմում: Լավագույն ռեժիսորի մրցանակն ստացավ դանիացի Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը՝ «Դրայվ» ֆիլմի համար: Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Ելենա»  ֆիլմը հաղթեց «Հատուկ հայացք» անվանակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել