Այսօր ճանաչված բանաստեղծ, երգիծաբան, Երգիծաբանների ասոցիացիայի նախագահ, «Ոզնի» երգիծաթերթի 30 տարվա գլխավոր խմբագիր, «Ծիծաղի տուն» հաղորդաշարի 15 տարվա հեղինակ-վարող, մի քանի տասնյակ գրքերի եւ հարյուրավոր երգերի խոսքերի հեղինակ, թարգմանիչ, մի շարք մրցանակների ասպետ Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է: Հայաստանի Գլխավոր ոզնին 75 տարեկան է: Շնորհավորում ենք հոբելյարին, մաղթում քաջառողջություն եւ անսպառ ծիծաղ: