Վլադիվոստոկի զինվորական մասի պահեստում հայտնաբերվել են շան մսի պահածոներ, որոնք ներկայացվել են որպես տավարի մսի պահածո՝ խոշոր չափի հափշտակությունը պարտակելու նպատակով: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ- ին: Այդ փաստը հայտնի է դարձել դատախազության կողմից զինվորական մասում կատարված ստուգումների արդյունքում, որը սկսվել էր Youtube-ում այդ զինմասում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ:
Հափշտակության արդյունքում հասցված վնասը կազմել է ավելի քան 1 մլն ռուբլի: Այդ հանցագործության մեջ կասկածվում է զինվորական մասի մթերային պահեստի պետը: Շան միսը եղել է տավարի մսի պիտակով տարաների մեջ: Դատախազության տվյալներով, պիտակները փակցված են եղել տավարի մսի պահածոյի պակասորդը թաքցնելու համար: Շան մսի պահածոները ուտելիքի մեջ չեն օգտագործվել: Պահեստապետի դեմ, ում անունը չի հրապարակվում, քրգործ է հարուցվել: