Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եգիպտոսում հրապարակվել է

Մայիս 24,2011 00:00

\"\"մահապատժի առաջին դատավճիռը
Կահիրեում հրապարակվել է այս տարվա հունվարի վերջերից մինչեւ փետրվարի սկզբները Եգիպտոսում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ ուժի կիրառման փաստի առնչությամբ կայացված մահվան առաջին դատավճիռը: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ հավելելով, որ մահապատժի է դատապարտվել ոստիկանության սերժանտ Մուհամմեդ Իբրահիմ Աբդել Մունիմը:
Կահիրեի քրեական դատարանը ոստիկանության սերժանտին մեղավոր է ճանաչել հունվարի 28-ի հակակառավարական ցույցի ժամանակ Կահիրեի ոստիկանության բաժիններից մեկի վրա գրոհած մարդկանց սպանության մեջ: Նախաքննությամբ հաստատվել է, որ հենց այդ սերժանտն է կրակել ցուցարարների վրա՝ սպանելով 18 մարդ:
Դատավճիռը հեռակա կարգով է կայացվել, քանի որ մեղադրյալը գտնվում է փախուստի մեջ: Դատարանի դահլիճում գտնվել են միայն նրա փաստաբանները, որոնք դատարանին խնդրել են դատավճռի կայացումը հետաձգել՝ գործին մանրամասնորեն ծանոթանալու համար, բայց մերժում են ստացել:
Կահիրեի դատարանը բոլոր փաստաթղթերն արդեն հանձնել է երկրի մուֆտիային, որը, եգիպտական օրենսդրության համաձայն, պետք է հաստատի կամ մերժի մահապատժի դատավճիռը: Հիշեցնենք, որ հակակառավարական զանգվածային ցույցերը Եգիպտոսում սկսվել էին հունվարի 25-ին, իսկ արդեն 28-ին՝ ուրբաթօրյա աղոթքի օրը, մտան պատմության մեջ՝ որպես «ցասման օր»: Միայն այդ օրը բողոքի ցույցի էին դուրս եկել 100 հազարավոր մարդիկ, որոնցից մի քանի տասնյակը զոհվել էր ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջեւ բախման արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել