Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ավելի խստացրեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները

Մայիս 24,2011 00:00

Երկուշաբթի օրը Եվրամիությունը զգալիորեն ընդլայնեց Իրանի դեմ պատժամիջոցները, քանի որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որեւէ առաջընթաց չգրանցելու փաստն ավելի մտահոգիչ է դարձել: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են ԵՄ դիվանագետները: Բրյուսելում տեղի ունեցած նիստում ԵՄ արտաքին գործերի նախարարները որոշել են 100 նոր անուն ընդգրկել այն ընկերությունների եւ անձանց ցանկում, որոնց ակտիվները ենթակա են սառեցման: Ցուցակն արդեն իսկ հաստատվել է:
Աշխարհի տերությունները կասկածներ ունեն, որ Իրանը ատոմային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման քողի տակ փորձում է միջուկային զենք ստեղծել, թեեւ Թեհրանը հետեւողականորեն հերքում է այդ մեղադրանքները: Իրանի հետ բանակցությունները, որոնք ուղղված էին միջուկային ծրագիրը դադարեցնելու դիմաց առեւտրային արտոնությունների եւ տեխնոլոգիաներ տրամադրմանը, փակուղի են մտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել