Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ

Մայիս 24,2011 00:00

Մայիսի 22-ին Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի 23-ամյա բնակչուհի Արմենուհի Ջամալյանը եղբոր հետ այցի է գնացել իր 5 տարեկան տղային, ով ապրում է հոր հետ՝ նույն տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում:
Արմենուհի Ջամալյանի նախկին ամուսինը՝ Այգեհովիտ գյուղի 40-ամյա բնակիչ Աշոտ Մելքումյանը դանակահարել է կնոջը: Համագյուղացիների վկայությամբ, Աշոտը ամուսնալուծված է առաջին եւ երկրորդ կանանցից: Առաջին կնոջից նա երկու երեխա ունի, որոնք մոր հետ գտնվում են Ռուսաստանում: Երկրորդ կնոջ՝ Արմենուհու հետ ամուսնությունից ծնված տղան ամուսնալուծությունից հետո ապրում է հոր հետ: Այգեհովիտցիների խոսքերով՝ Աշոտը թեեւ առողջական ու հոգեկան խնդիրներ ունի, սակայն շրջապատի համար վտանգ չի ներկայացրել: Արմենուհի Ջամալյանը դանակահարության հետեւանքով մեծ չափով արյուն է կորցրել: Ժամը 14:30-ին նրան Իջեւանի հիվանդանոցում վիրահատել են: Վիրահատող բժիշկների վկայությամբ, մայիսի 23-ի դրությամբ Արմենուհու վիճակը բնութագրվում էր որպես միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել