Լրահոս
Օրվա լրահոսը

«02» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՑ ՀԵՏՈ

Մայիս 24,2011 00:00

Օրեր առաջ ոստիկանության ծառայողները ձերբակալել էին նախկինում 3 անգամ դատապարտված՝ 53-ամյա Մելքոն Անուշյանին եւ նախկինում 2 անգամ դատապարտված՝ Լեւոն Քիշմիրյանին, ովքեր մայիսի 5-ին Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի մոտ, խարդախության փորձված հնարքով` դրամապանակը գետնին գցելու եւ թիրախ ընտրած անձին խաբելու միջոցով, գողացել էին մի քաղաքացու դրամապանակում եղած 220 000 դրամը:
\"\"Մայիսի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 73-ամյա մի կին եւ հայտնել, որ մայիսի 14-ին դիտելով «02» հեռուստահաղորդումը, ճանաչել է խարդախներին, ովքեր ապրիլի 4-ին Մանթաշյան փողոցի թիվ 51 շենքի մոտ, խաբելու միջոցով, իր դրամապանակից գողացել են 30000 դրամ: Մեկ այլ տուժող կին էլ հայտնել է, որ հեռուստահաղորդման տեսանյութերից մեկում ճանաչել է այն նույն խարդախներին, ովքեր ապրիլի 14-ին Արտաշիսյան փողոցի թիվ 51 շենքի մոտ իր դրամապանակից խաբեությամբ գողացել էին 20 000 դրամ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Անուշյանի եւ Քիշմիրյանի գործողություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի բաժին կամ զանգել 44-02-02, 1-02 հեռախոսահամարներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել