Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ԱՄՆ քաղաքացի, 1983 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը 2002թ. հունվարի 8-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը:
Դավիթ Մ.-ն կալանավորված է:
Իսկ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1988 թ. ծնված Դենիս Ա.-ին, որը 2010թ. սեպտեմբերի 28-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր դարձյալ զորակոչից խուսափելու համար: