Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԼՋԱՐԴ՝ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ

Մայիս 24,2011 00:00

Մայիսի 22-ին, ժամը 20.05-ին, երկաթգծի «Վանաձոր» կայարանի գծային բաժանմունքի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Վանաձոր գծահատվածում բեռնատար գնացքը հարվածել է մի քաղաքացու: Պարզվել է, որ նշված գնացքը Փամբակ-Վանաձոր գծահատվածի 2654 կմ-ի 7-րդ պիկետում կողային մասով հարվածել է գծի կողքով քայլող 38-ամյա Սպարտակ Նավասարդյանին, որը աջ ուսային սալջարդով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել