Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Մայիս 24,2011 00:00

Երեկ մինչ հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց մայրաքաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին՝ ասելով, որ դրական է գնահատում Երեւանի նախկին ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հետ համատեղ աշխատանքը. «Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն եւ չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»:
Արդեն օրակարգային հարցերին անցնելով՝ Կ. Կարապետյանը նշեց, որ մայրաքաղաքը պետք է ունենա աղբահանության բոլորովին այլ մակարդակ, որի համար էլ հանձնարարել է օպերատորների մրցույթ հայտարարելու նպատակով պատրաստել մրցութային փաստաթղթեր: Կանաչապատման խնդիրներին անդրադառնալով՝ քաղաքապետն ասաց, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարված է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների եւ սիզամարգերի խնամքին. «Կայացած համատիրություններին քաղաքապետարանի կողմից կտրվեն խոտհնձող ժամանակակից սարքավորումներ: Այգին, պուրակը պետք է մշակված լինեն, խոտը՝ հնձված»: Բացի այդ, քաղաքապետը պահանջ է դրել հանրային սննդի օբյեկտներում ծխողների եւ չծխողների համար առանձնացված գոտիները պահպանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել