Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՂԵ՞Ր ԼՂՀ-Ի ՇՈՒՐՋ

Մայիս 24,2011 00:00

ԱՄՆ-ը ցանկանում է շուտափույթ լուծել ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի պայմաններով: Մամուլի ասուլիսում երեկ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխաիլ Ալեքսանդրովը: Ըստ news.am-ի, փորձագետի կարծիքով, ՀՀ-ում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հայտարարությունները բավական թափանցիկ վկայում են Վաշինգտոնի քաղաքականությունը տարածաշրջանում: «Յովանովիչի մեկնումը չի նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն: Ուղղակի որոշվել է նյարդայնացնող ֆիգուրին փոխարինել մեկ ուրիշով»,- կարծում է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է ռազմաքաղաքական միջանցք ստեղծել Սեւ ծովից Կասպից ծով: Վրաստանը մտել է ԱՄՆ ծրագրերի մեջ, այժմ հարկավոր է կոտրել Ադրբեջանին, ու թեպետ Ադրբեջանը չի ձգտում դրան, բայց արված առաջարկից՝ Լեռնային Ղարաբաղից նա չի կարող հրաժարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել