Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵՂ ՈՒԶԵՆՔ՝ ԿԳՆԱՆՔ

Մայիս 24,2011 00:00

«Իմ առաջին տեղակալ Սերգեյ Բունտմանի՝ Ադրբեջան մուտք գործելու արգելքը չի առաջացնում որեւէ այլ բան, քան զարմանք»,- այս մասին «Էխո Մոսկվի»-ի փոխանցմամբ՝ նշել է լրատվականի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Panorama.am-ը հիշեցնում է, որ «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանն այցելել էր Ստեփանակերտ, որտեղ հարցազրույց էր վերցրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից: Դրան հետեւել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը, ինչի արդյունքում Բունտմանը հայտնվել է Ադրբեջանի համար անցանկալի անձանց «սեւ ցուցակում»: «Առաջին՝ ես արտահայտում եմ իմ սկզբունքային դժգոհությունը Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցների գործողությունների կապակցությամբ: Երկրորդ՝ ես պատրաստվում եմ նամակ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, խնդրանքով՝ չեղյալ հայտարարել այդ որոշումը: Երրորդ՝ ես ուզում եմ հայտնել մեր ռադիոլսողներին, որ այսուհետ եւս «Էխո Մոսկվի» ընկերության աշխատակիցները մեկնելու են այնտեղ, որտեղ իրենց ուղարկում է նրանց գլխավոր խմբագիրը, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կորոշեն Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցները»,- նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել