Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ»

Մայիս 24,2011 00:00

Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի, ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 6 անգամ ազատազրկման դատապարտված Մխիթար Վարդանյանը (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ 8 տարի ազատազրկման դատապարտված) ս.թ. մայիսի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դիակի զննությամբ հայտնաբերվել է գրություն: Դատապարտյալը խնդրել է իր արարքի համար չմեղադրել այլ անձանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել