«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությամբ հանդես գալը կարեւոր քայլ է. այն իր դրական ազդեցությունը կունենա ներքաղաքական դաշտում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Համաներմանը ես միշտ կողմնակից եմ եղել: Հանրային խորհուրդը նույնպես կողմ է արտահայտվել այդ առնչությամբ: Այս քայլը քաղաքական տեսանկյունից որոշակի համերաշխություն է առաջացնում: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ մեծ թվով մարդիկ կան, որ աննշան հանցագործությունների համար են գտնվում բանտերում»,- ասել է Վ. Մանուկյանը: