Երեկ, ժամը 00.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Վաղարշյան-Համբարձումյան փողոցների խաչմերուկում: Ականատեսների պատմելով՝ «ԲՄՎ» մակնիշի 25 ՏՕ 153 համարանիշի ավտոմեքենան, սլանալով մեծ արագությամբ, բախվել է «Աուդի» մակնիշի 06 ԼՍ 808 համարանիշի ավտոմեքենային: Արդյունքում մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: «ԲՄՎ»-ի երիտասարդ
վարորդը՝ նախկինում դատապարտված «Մոնումենտցի Տոշը», եւ ուղեւորները ճանապարհային ոստիկաններին ասում էին. «Մեքենան պըտի ստեղից տանենք»:
Նույն ժամին Կոմիտասի պողոտայում՝ Արեւելյան խոհանոցի դիմաց,
«Պրադո» մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի (քույր եւ եղբայր), ովքեր փողոցն անցել են հետիոտնի համար անթույլատրելի մասով: Վարորդը, ըստ ականատեսների, ավտոմեքենան թողնելով՝ դեպքի
վայրից փախել է:
Հիվանդանոցում եղբայրը մահացել է: