Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չկան սահմաններ՝ կան արգելքներ»

Մայիս 21,2011 00:00

\"\"Սա համեմատաբար նորաստեղծ էքստրեմալ մարզաձեւերից մեկի՝ պարկուրի հիմնադիր Դեւիդ Բել անունով երիտասարդի նշանաբանն է: Նրա հայրը, որ ծառայել էր հատուկ նշանակության ջոկատում, որդուն արգելում էր սարեր գնալ, բայց մանկուց սովորեցնում էր ամենակարող դառնալու, կյանքի ամենաանհավանական իրավիճակներում գոյատեւելու եւ դրանք հաղթահարելու արվեստը: Դեւիդը հարազատ քաղաքում պարապությունը լցնելու նպատակով մագլցում էր պարիսպներ, բարձրահարկ շենքերի պատշգամբներ, ծառից ծառ թռչում… Իսկ երբ այդ ամենը միայնակ անելով ձանձրացավ, իրեն միանալ առաջարկեց ընկերոջը՝ Սեբաստիանին: Որոշ ժամանակ անց ընկերները  մտահղացան ստեղծել էքստրեմալ նոր մարզաձեւ՝ այն անվանելով «Le Parkour»՝ տեղաշարժվելու արվեստ: Այն ներառում է աերոբիկան, մարմնամարզությունը, մարտական արվեստները, աթլետիկայի ամենատարբեր ձեւերը… «Le Parkour»-ով զբաղվողները զարմանալի թեթեւությամբ «նվաճում» են շենքերի տանիքները, պատշգամբները, բարձր պարիսպներն ու ցանկապատները, ցատկում պատշգամբից պատշգամբ, պատից պատ: Նրանց համար, ըստ էության, անհնարին ոչինչ չկա: Նրանք կարող են ուղիղ գծով, անկախ խոչընդոտների քանակից ու բարդության աստիճանից, ամենակարճ ժամանակում քաղաքի մի ծայրից հասնել մյուսը: Եվ, շնորհիվ այս ամենի, յուրահատուկ գեղեցկության ու գործնական կիրառության, շատ արագ տարածվեց հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել