Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մայիս 21,2011 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է թեթեւագույն քաշում IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին՝ Յոնի Պերեսի հետ դիտարժան մենամարտում տարած վերջին հաղթանակի եւ IBՕ վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Նախագահը նորանոր հաղթանակներ է մաղթել աշխարհի չեմպիոնին՝ ընդգծելով, որ Հայաստանում ուշի ուշով հետեւում են նրա բոլոր մենամարտերին եւ հպարտանում ինչպես նրա, այնպես էլ սպորտի բնագավառում մեր մյուս հայրենակիցների հաղթանակներով:
Վախթանգ Դարչինյանը խորհրդանշական է համարել, որ մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը եւ ավարտվել իր հաղթանակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել