Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ «ԳՐԱԿԱՆ ԳԻՇԵՐ»

Մայիս 21,2011 00:00

Շուտով աշխարհի տարբեր անկյուններում կկազմակերպվի «Գրական գիշեր» նախաձեռնությունը, որի նպատակն է հասարակությանը ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը: «Գրական գիշերը» կազմակերպում են չեխական կենտրոնները՝ EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ, որին այս տարի միացել է նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը՝ ներկայացնելով «Գրականության օր» միջոցառումների շարքը:
Այս միջոցառման շրջանակում երեկ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը հանդիպեց 13-14 տարեկան պատանիների հետ: Դեսպանը նրանց համար ընթերցեց Ժյուլ Վեռնի «Ուղեւորություն դեպի երկրի կենտրոն» ստեղծագործությունը, որից հետո տեղի ունեցավ քննարկում: Միջոցառումից հետո Բրիտանական խորհուրդը գրադարանին տրամադրեց անգլերեն գրքեր: Դեսպանը նշեց, որ ընտրել է Ժյուլ Վեռնի «Ուղեւորություն դեպի երկրի կենտրոն» ստեղծագործությունը, քանի որ դա հենց եվրոպական պատմություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել