Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՕԲԱՄԱՅԻՆ

Մայիս 21,2011 00:00

Ուրբաթ օրը Սիրիան Միացյալ Նահանգներին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ: Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ նախորդ օրն ունեցած ելույթից հետո, որում նախագահն անդրադարձել էր Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակին: Associated Press-ի մատուցմամբ, Օբաման իր ելույթում հայտարարել էր, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասսադը պետք է իր երկիրը տանի ժողովրդավարացման ճանապարհով կամ «հեռանա ճանապարհից»: Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը Օբամայի խոսքերը գնահատել էր որպես «սադրանք», եւ որ նրա ճառը հաստատում է ԱՄՆ-ի միջամտությունը Մերձավոր Արեւելքի երկրների, այդ թվում՝ Սիրիայի ներքին գործերին:
Մայիսի 19-ին ունեցած իր ելույթում Բարաք Օբաման, խոսելով Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին, խոստացել էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ժողովրդավարական կառավարմանը ձգտող երկրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել