Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Մայիս 21,2011 00:00

\"\"
«Թալիբան» շարժման պակիստանյան կառույցը ստանձնել է Պեշավարում ամերիկյան դիվանագետների ավտոշարասյան պայթյունի պատասխանատվությունը: Reuters-ի մատուցմամբ, մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում տեղի մի բնակիչ է զոհվել, տասը հոգի վիրավորվել է: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ալբերտո Ռոդրիգեսը հաղորդել է, թե Պեշավարում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցներից որեւէ մեկը չի զոհվել, բայց կան լուրջ վնասվածքներ ստացած անձինք: Ահաբեկչական ակտը տեղի է ունեցել ուրբաթ օրը, Պեշավարի գլխավոր ավտոմայրուղում: Աղբյուրի մատուցմամբ, հենց այդ շրջանում են ապրում արեւմտյան շատ դիվանագետներ: Պայթյունի հետեւանքով շարքից դուրս է եկել ամերիկյան հյուպատոսության երկու մեքենաներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել