Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաղեստինցիները ժամանել են Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար

Մայիս 21,2011 00:00

Պաղեստինյան՝ մինչեւ վերջերս երկու անհաշտ ՖԱՏԽ եւ ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչները բանակցություններ վարելու համար ուրբաթ օրը ժամանել են Մոսկվա: Այդ մասին ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին հաղորդել է պաղեստինյան «Աշ-Շաաբ» կուսակցության քաղբյուրոյի անդամ Վալիդ ալ-Աուադը:
Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանելու նաեւ Պաղեստինի ազատագրության ազգային ճակատի, «Աշ-Շաաբի» (նախկին կոմկուս) եւ Պաղեստինի ազատագրության ժողովրդավարական ճակատի ներկայացուցիչները:
Վերջիններս, ալ-Աուադի ասելով, հրավիրվել են հաշտություն կնքելու շուրջ միջպաղեստինյան երկխոսությունը շարունակելու համար, իսկ Ռուսաստանն ուզում էր միանալ այն պետություններին, որոնք մասնակից են եղել պաղեստինցիներին հաշտեցնելու փորձերին: Ալ-Աուադը նաեւ հայտարարել է, թե ՖԱՏԽ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման համար անհրաժեշտ է երկխոսությունը շարունակել: Նախատեսվում է նաեւ, որ բանակցությունների ընթացքում կքննարկվի պաղեստինյան պետության ճանաչման հեռանկարը: Պաղեստինցի քաղաքական գործիչները մտադիր են պարզաբանումներ տալ Պաղեստինի ազատագրության կազմակերպության ծրագրերի շուրջ, որոնց համաձայն՝ սեպտեմբերին նրանք դիմելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ խնդրելով ճանաչել պաղեստինյան պետությունն այն սահմաններով, որը գոյություն ուներ մինչեւ 1967թ. պատերազմը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին իր ելույթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն էր տվել այդ ծրագրին եւ կոչ էր արել հիշյալ սահմաններում ճանաչել պաղեստինյան պետությունը: Այդ կոչին հավանություն էին տվել եվրոպական երկրներն ու Եվրամիությունը, բայց Իսրայելը՝ ի դեմս վարչապետ Բինիամին Նեթանյահուի, կտրականապես դեմ է արտահայտվել այդ ծրագրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել