Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եմենում արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն

Մայիս 21,2011 00:00

Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը՝ դիմելով իր հարյուրավոր կողմնակիցներին, հայտարարել է, թե մտադիր է արտահերթ նախագահական ընտրություններ նախաձեռնել: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Սալեհն ասել է, որ պատրաստ է այդ քայլին գնալ՝ շարունակվող հակակառավարական բողոքներին վերջ դնելու համար: 2011թ. հունվարի վերջին Եմենում ծագած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 140 մարդ է զոհվել: Ցուցարարները պահանջում են երկիրը 33 տարի ղեկավարած Սալեհի հրաժարականը: Մարտից ի վեր երկրի մայրաքաղաքում հասարակական կարգը պահպանելու համար քաղաք են մտցվել բանակային ստորաբաժանումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել