Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ

Մայիս 21,2011 00:00

\"\" \"\"

Երեկ Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, հրավիրվել էր նախնական դատական նիստ:
Քննության պետք է դրվեր բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանի հայցն ընդդեմ վերոհիշյալ ինստիտուտի:
Դատարան էր ներկայացել Մ. Խաչատրյանի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Գրիգորյանը: Գրականության ինստիտուտի ներկայացուցիչը «Լեվ Գրուպ» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լեւոն Բաղդասարյանն էր:
Մինչ կողմերի դիրքորոշումները լսելը, դատավորը բացատրեց նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Հայցվոր Մ. Խաչատրյանի ներկայացուցիչը պնդեց հայցը, որով պահանջում է, որպեսզի պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձվի 450 000 ՀՀ դրամ՝ որպես կատարված աշխատանքի դիմաց վճարում, ինչպես նաեւ դատական ծախսերը: Մ. Խաչատրյանը պահանջում է, որպեսզի դատարանը ինստիտուտին պարտավորեցնի վճարել 14.07.2010թ.-ին «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրով սահմանված գումարը՝ 450 000 ՀՀ դրամը:
Մ. Խաչատրյանը հայցադիմումում հայտնել էր, որ ինստիտուտն իրեն հանձնարարել է պատրաստել եւ հրատարակել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գիրքը: Հայցվորի ներկայացուցիչն ասաց, որ իր վստահորդը մատուցել է ծառայություններ:
Նա դատարանին ներկայացրեց «Արամ Հայկազ. մոռացված էջեր» գիրքը, ինչը միաժամանակյա հարցերի տեղիք տվեց պատասխանող իրավաբանին: Լեւոն Բաղդասարյանին հետաքրքրեց, թե ներկայացված գիրքը տրվում է դատարանին որպես ապացո՞ւյց, եւ եթե դա ապացույց է, ապա դատարանը որքա՞ն ժամանակ է տրամադրելու ապացույցին ծանոթանալու համար: Հայցվորի ներկայացուցիչն ասաց. «Ընդամենը ուզում էի ներկայացնել»: Լ. Բաղդասարյանը խնդրեց դատարանին իրեն տրամադրել գիրքը եւ քանի որ այն 1 օրինակից էր, դատավորը այն տրամադրեց պատասխանողին:
Պատասխանողն ասաց, որ հայցն անհիմն է, այն պետք է մերժվի:
Դատավորը նկատեց, որ կողմերն իրենց փաստաթղթերի կրկնօրինակներն են տրամադրել դատարանին, ոչ թե՝ բնօրինակները:
Կողմերին խնդրվեց, որ հաջորդ դատական նիստին բերվեն բնօրինակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել