Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿԻ՞Ն ԽԱՉԻԿՅԱՆ

Մայիս 21,2011 00:00

Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին կարգի մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ վերջերս ստուգումներ էին իրականացվում տարածքային բաժիններում: Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգված գործերից 4 դեպքերով քաղաքացիներին ավելի է վճարվել 441.500 դրամ, որը ենթակա է հետգանձման պետբյուջե: Հայտնաբերված թերացումների եւ խախտումների հետեւանքով, համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ-ի գլխավոր մասնագետ Ն. Պետրոսյանին եւ առաջատար մասնագետ Լ. Գեւորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ գլխավոր մասնագետ Թ. Օհանյանին՝ նկատողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել