Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇ ԵՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ

Մայիս 21,2011 00:00

Հայաստանում կանայք հղիությունը հաճախ ընդհատում են 20 շաբաթական շրջանում, երբ պտուղն արդեն ձեւավորված է, եւ այդ երեւույթը բժշկական տեսանկյունից անթույլատրելի է համարվում, եթե, իհարկե, մայրը եւ երեխան առողջ են: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ News.am-ի, այս մասին հայտարարեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիական կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը։ Նրա խոսքերով, հաճախ հայ մայրիկները հղիությունն ընդհատում են ուշ շրջանում, երբ իմանում են երեխայի սեռը. «Օրինակ, զույգը ցանկանում էր տղա ունենալ, սակայն պարզվում է, որ աղջիկ է ծնվելու կամ հակառակը»։ Նա ընդգծեց, որ Հայաստանում օրինական է համարվում մինչեւ 12 շաբաթական հղիության ընդհատումը, ավելի ուշ՝ այս պրոցեդուրան իրականացվում է միայն բժշկի ցուցումով, երբ վտանգված է մոր առողջությունը կամ պտուղը սխալ է զարգանում. «Հղիության արհեստական ընդհատումը վնասակար է կնոջ առողջության համար եւ կարող է հանգեցնել անպտղության։ Առավել վտանգավոր են տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման դեպքերը, որոնք Հայաստանում բավական տարածված են։ Դրանք կարող են մահացու ելք ունենալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել