«Սիրելի երեւանցիներ ջան, կոչ եմ անում եւ խնդրում եմ Ձեզ մասնակցել մայիսի 21-ի շաբաթօրյակին: Կոչ եմ անում՝ այդ օրը նվիրել քաղաքին եւ ոչ ֆորմալ վերաբերվել այդ գործընթացին: Կոչ եմ անում բնակիչներին, համատիրություններին՝ բակային տարածքների մաքրությանը ,վերաբերվել ոչ ֆորմալ՝ ոչ թե թուղթն ու փաթեթը միայն հավաքել, այլ խնամել կանաչը, թուփը, ծառը, բարեկարգել բակերի տարածքները, ցանկապատերն ու եզրաքարերը: Կոչ եմ անում բանկերին, օֆիսներին, նախարարություններին, ռեստորաններին, խանութներին, կրպակներին՝ մասնակցել շաբաթօրյակին: Համոզված եմ, եթե մենք այդ օրը արդյունավետ անցկացնենք, կիրակի օրը մեր բոլորի տրամադրությունը շատ ավելի լավ կլինի: Շնորհակալություն». երեկ այսպիսի կոչ-ուղերձ է բոլոր երեւանցիներին հղել քաղաքապետ Կարեն Կարապետյանը: