Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գրքի երկլեզու երկհատորյակի շնորհանդեսին:
500 տպաքանակով լույս ընծայված եւ Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գիրքը կազմվել է 2007-2009թթ. ընթացքում կատարված դաշտային ուսումնասիրությունների հիման վրա, իսկ գրքի հրատարակման որոշումը կայացվել է 2010թ. հունվարի 29-ին: Երկհատորյակում ընդգրկվել են բույսերի 452, սնկերի 40 եւ կենդանիների 308 տեսակ, որոնցից 153-ը ողնաշարավոր են, 155-ը՝ անողնաշարավոր: