Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՐԱՊՆԴՈՂ ՔԱՅԼ»

Մայիս 21,2011 00:00

«Ես ե՛ւ որպես ՀՀ քաղաքացի, ե՛ւ որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ բարձր եմ գնահատում նախագահի այս հումանիստական քայլը, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ երկրի ղեկին կանգնած է միասնության գաղափարի ջատագով, համերաշխությունը եւ հանդուրժողականությունը գնահատող անձնավորություն, ով օժտված է պետական մտածելակերպով: Այս քայլը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարի բոլոր կարեւորագույն քայլերը ուղղված են պետականության ամրապնդմանը եւ տոգորված են պետական ու ազգային գաղափարախոսությամբ»,- մեկնաբանելով ՀՀ նախագահի կողմից Հայաստանի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ԱԺ-ին համաներում հայտարարելու առաջարկությամբ հանդես գալը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ավելին ասեմ, Մայիսի 28-ը լավագույն առիթներից մեկն է նմանատիպ մթնոլորտ սերմանելու եւ զարգացնելու համար: Կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է, որպեսզի մեր հասարակությունը դառնա ավելի միասնական եւ տոնի փառահեղ հանրապետության օրը: Այս քայլը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նախագահը ժառանգորդն է այն ձեռքբերումների, այն արժեքային համակարգի, որը հայ ժողովուրդը կուտակել է հազարամյակների ընթացքում, որը ստեղծվել է առաջին հանրապետության տարիներին եւ մեր նորագույն պատմության ընթացքում: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նա բոլորի նախագահն է»,- ասաց Է. Շարմազանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել