Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ»

Մայիս 21,2011 00:00

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ «Ընտրական օրենսգրքի» երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ին ներկայացվելիք նախագիծը, որով առաջարկվում է, որպեսզի կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ համարից սկսած՝ յուրաքանչյուր հնգյակում ներկայացվածների 20 տոկոսը (1 հոգի) լինի կին: ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է սահմանվել հատկապես այդ ցուցանիշը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Ես թուլություն ունեմ կանանց նկատմամբ»: Իրականում կանանց առաջ մղելը եւս եվրոպական պահանջ է: Ի դեպ, առաջարկվում է, որ կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներում ունենան նվազագույնը 25 կին, առավելագույնը՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի եռապատիկը՝ 39:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել