Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ

Մայիս 21,2011 00:00

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Հանրապետության նախագահի համաներման մասին առաջարկը, ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի, խորհրդարանը պետք է ընդգրկի առաջիկա քառօրյայում: Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին հանրապետության նախագահի առաջարկությունն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, այն պետք է ուղարկի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, կառավարություն եւ ապա՝ ընդգրկի Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: Համաներում հայտարարելու մասին հանրապետության նախագահի առաջարկությունը քննարկվում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, հանրապետության նախագահի եւ վարչապետի լիազորած անձինք: Նախագահի այդ առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ: Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: Մայիսի 23-ին մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան, եւ արդեն վստահաբար կարելի է ասել, որ Անկախության 20-րդ տարեդարձը ազատության օր կդառնա շատերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել