Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաժանումին հաջորդեց սիրավեպը

Մայիս 20,2011 00:00

\"\"Կաննի փառատոնում տեղի են ունենում լավագույն ֆիլմերի պրեմիերաներ, աստղերի շքեղության ցուցադրություն, եւ ոչ միայն: Երբեմն նման փառատոներին բացահայտվում են հայտնի մարդկանց անձնական կյանքին վերաբերող հետաքրքիր ու աղմկահարույց մանրամասներ:
Այս անգամ խոսվում է դերասան Լեոնարդո դի Կապրիոյի նոր սիրավեպի մասին:
Անցյալ շաբաթ հանրությանը զարմացրեց դերասանի ու նրա ընկերուհու՝ թոփ-մոդել Բար Ռաֆայելի բաժանման մասին լուրը: Զույգն արդեն 6 տարի ընկերություն էր անում: Ենթադրվում է, որ նրանց բաժանման պատճառ կարող է լինել երիտասարդների չափից ավելի սեփական կարիերայով տարվելը: Լրատվամիջոցները գրում են, որ Ռաֆայելն է ցանկացել, որ իրենք բաժանվեն ու մերժել է դի Կապրիոյի՝ իրենց հարաբերություններն օրինականացնելու առաջարկը:
Օրերս բացված Կաննի փառատոնի շրջանակներում Լեոնարդոն զբոսանավի վրա հանդիպել է ռեժիսոր Սթիվեն Սթիլբերգին: Այնտեղ է եղել նաեւ «Բամբասկոտը» սերիալի աստղ Բլեյկ Լայվլին: Մամուլի աչքից չի վրիպել նրանց առանձնակի ուշադրությունն իրար հանդեպ: Ըստ «New York Post»-ի, զույգին տեսել են «Hotel du Cap Eden Roc»-ի շրջակայքում՝ ռոմանտիկ զբոսանք կատարելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել