Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ՝ ԴՐՍՈՒՄ

Մայիս 20,2011 00:00

\"\"Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացված Վանյա Սոմովի հիշատակին նվիրված «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային ավանդական մրցաշարում հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ, 16-ամյա Կարեն Գրիգորյանը 11,0 հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ նվաճեց հաղթողի կոչումը: Չնայած տարիքին, Կարենը անցած տարի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի կազմում դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Եվրոպայի նույն տարիքային խմբի առաջնությունում՝ երկրորդ մրցանակակիր:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւակ-Մխիթարյանը Սան Պաուլուում այդ երկրի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ նոկաուտ համակարգով անցկացված կայծակնային մրցաշարում առավելության հանելով երեք մրցակիցների նկատմամբ՝ գրավեց առաջին տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել