Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վնասվածքներ, վնասվածքներ

Մայիս 20,2011 00:00

\"\"Հունիսի 4-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Եվրո- 2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայանալիք Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկու երկրների ֆուտբոլասերների շրջանում, քանի որ դրա ելքը կարող է ճակատագրական դեր խաղալ «B» խմբում հաջող հանդես եկող երկու թիմերի համար, որոնք եզրափակչի ուղեգիր նվաճելու իրական հույսեր են փայփայում: Հենց այդ է պատճառը, որ հավաքականների ֆուտբոլիստների հետ կատարվող ամեն բան անմիջապես համապատասխան արձագանք է գտնում լրատվամիջոցներում եւ լայն քննարկման թեմա դառնում: Մասնավորապես, ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն ահազանգ են հնչեցնում նրանց հավաքականի առանցքային խաղացողների կորստի մասին: Դրանց վկայությամբ, հունիսի 4-ին իրենց թիմին ոչնչով օգնել չեն կարողանա պաշտպան Դենիս Կոլոդինը եւ կիսապաշտպան Ռոման Շիրոկովը, որոնք երկրի առաջնության հանդիպումներում վնասվածք են ստացել եւ ստիպված են բուժման երկարատեւ կուրս անցնել:
Անհանգստանալու առիթ ունեցան նաեւ հայ ֆուտբոլասերները: Մասնավորապես, մեր ընտրանու պաշտպանության գծի գլխավոր կազմակերպիչ Սարգիս Հովսեփյանը ուղեղի ցնցում է ստացել, որի պատճառով չի մասնակցել համատեղ ուսումնամարզական հավաքի օրերին կազմակերպված ազգային եւ երիտասարդական հավաքականների ստուգողական երկկողմանի խաղին: Հավանական է, որ հավաքականի եւ «Փյունիկի» ավագը բաց թողնի նաեւ երկրի առաջնության «Փյունիկ»-«Ուլիս» խաղը: Սակայն երեկ «Armsport.am»-ը տեղեկացրել է, որ Հովսեփյանն իր ակումբի կազմում վերսկսել է մարզումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել