Շուտով ընթերցողին կհանձնվի Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերական» շարքը: Այս գիրքը բացառիկ է առաջին հերթին նրանով, որ հեղինակի՝ բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանի մասին շուրջ 45 տարի ոչ մի տեղեկություն չկա: 1966-ին տնից դուրս եկած եւ այլեւս չվերադարձած Ռաֆայելը, ընկերների եւ ժամանակակիցների վկայությամբ, թեպետ չուներ ոչ մի տպագիր տող, սակայն հասցրել էր դառնալ Պոետ: Գիրքը կազմել եւ խմբագրել է լրագրող Մարգարիտ Եսայանը: