Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏՐՈՍ-ԿԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Մայիս 20,2011 00:00

\"\"Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը, որը գտնվում է նյույորքյան բանտում՝ հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեքսուալ ոտնձգության մեղադրանքով, իր զբաղեցրած պաշտոնից հրաժարական է ներկայացրել: BBC-ի փոխանցմամբ, Ստրոս-Կանի համապատասխան հայտարարության մեջ, որը տարածել են նրա փաստաբանները, ասվում է, որ այդ պաշտոնն անհապաղ լքելու իր որոշման մասին նա տեղեկացրել է ԱՄՀ տնօրենների խորհրդի անդամներին: Հիմնադրամի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ Ստրոս-Կանը գրել է, թե «ստիպված է գործադիր մարմնին՝ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնել», որ այս պահին ինքը մտածում է միայն իր կնոջ մասին, որին աշխարհում ամենաշատն է սիրում, նաեւ երեխաների, ընտանիքի ու բարեկամների մասին: «Ձեզ բոլորիդ ուզում եմ ասել, որ վստահությամբ հերքում եմ այն բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրվել են ինձ»,- հայտարարել է ԱՄՀ արդեն նախկին գործադիր տնօրենը: Այլ աղբյուրներ փոխանցում են, որ Ֆրանսիայի Դովիլ քաղաքում մայիսի 26-27-ը տեղի ունենալիք G8-ի գագաթաժողովում ԱՄՀ-ն կներկայացնի Ջոն Լիփսկին, որը հիմա ԱՄՀ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսուա Բարուենը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել