Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բենզինն ու դիզվառելիքը Վրաստանում կէժանանան

Մայիս 20,2011 00:00

Այս շաբաթավերջին Վրաստանում ակնկալվում է բենզինի եւ դիզվառելիքի գների նվազում։ Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով «Бизнес Грузия»-ն: Էժանացումը կկազմի 5 տետրի (համարժեք է 11 դրամին)։ Այսպիսով՝ մանրածախ ցանցում բենզինը Վրաստանում կարժենա 2,15 լարի, ինչը համարժեք է 480 դրամին։
Միջազգային շուկաներում նավթն արդեն երկու շաբաթ է, ինչ էժանանում է: Սակայն երեկ բորսաներում արձանագրվել է որոշ թանկացում՝ կապված ԱՄՆ էներգետիկայի նախարարության այն հրապարակման հետ, համաձայն որի՝ երկրում նավթի պաշարները նվազել են։
Նյու Յորքի NYMEX բորսայում հունիսյան մատակարարման ամերիկյան թեթեւ նավթի գինը կրկին գերազանցել է 100 դոլարը՝ 1 բարելի դիմաց, կազմելով 100,24 դոլար։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի եվրոպական 1 բարել նավթի գինը հուլիսյան մատակարարման համար կազմում է 112,55 դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել